Ավելորդ քաշի հոգեբանական պատճառները. թրեյնինգ

Ապրիլի 6-ին՝ ժամը 16:00-ին, «Լոֆթ Երևան»-ում տեղի ունեցավ «Ավելորդ քաշի հոգեբանական պատճառները» խորագրով թրեյնինգ։

Թրեյնինգի ընթացքում տրամադրվեցին գիտելիքներ ավելորդ քաշի հոգեբանական պատճառների մասին, մասնակիցները պարզեցին սեփական ավելորդ քաշի բուն պատճառները, ծանոթացան սննդի ընդունման խանգարումներին, պարզեցին ավելորդ քաշի երկրորդական շահերը, հասկացան՝ ինչպես են մեր աղճատված մտքերը կամ կյանքի սցենարներն ազդում ավելորդ քաշի առաջացման վրա, և վերջապես, գիտակցեցին՝ որքան կարևոր է սիրել ու ընդունել սեփական մարմինը, նիհարել բացառապես սեփական ցանկությամբ, սեփական առողջության համար եւ ոչ՝ որևէ մեկի։

Հանդիպումը վարեց հոգեբան- խորհրդատու, թրեյներ Խոնարհ Հակոբյանը։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել