«Կոնֆլիկտների հաղթահարում». սեմինար

Մարտի 15-ին՝ ժամը 19։00-ին, «Լոֆթ Երևան»-ում խոսեցինք կոնֆլիկնտների, դրանց առաջացման պատճառների և հաղթահարման ուղիների մասին։

Կոնֆլիկտները մարդկային հարաբերությունների անբաժանելի մասն են կազմում: Նրանք կարող են ի հայտ գալ կյանքի յուրաքանչյուր ոլորտում՝ աշխատավայրում, ընտանիքում, անձնական կյանքում, ընկերական հարաբերություններում և այլն:

Սեմինարի ընթացքում անդրադարձանք հետևյալ հարցերին.

• ի՞նչ է կոնֆլիկտը
• կոնֆլիկտի նշանակությունը մարդու կյանքում
• կոնֆլիկտի տեսակները
• միջանձնային կոնֆլիկտներ
• դրանց առաջացման պատճառները
• հաղթահարման ուղիները:

Ինչպես նաև մասնակիցները հնարավորություն ունեցան վարժությունների և խաղերի միջոցով մարզել կոնֆլիկտային իրավիճակներից արդյունավետ դուրս գալու կարողությունները:

Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար։ 
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել