«Երկրի հակառակ կողմը». գրքի քննարկում
Փետրվարի 16-ին «Լոֆթ Երևան»-ի և «Անտարես»-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երևանյան բեսթսելլեր «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկումը, որի ընթացքում հյուրընկալեցինք նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Նախքան քննարկման մեկնարկը Ն. Փաշինյանը շրջայց կատարեց «Լոֆթ»-ում եւ ծանոթացավ կենտրոնի գործունեությանն ու առաջիկա պլաններին, ինչից հետո էլ սկսվեց գրքի քննարկումը։
Հանդիպման բանախոսներն էին գրականագետներ Ալվարդ Սեմիրջյան-Բեքմեզյանը, Հայկ Համբարձումյանը, բանաստեղծ Մհեր Արշակյանը և արձակագիր Գրիգը։
Քննարկման մոդերատոր գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը քննարկման մեկնարկը տվեց սուր հարցով՝ Ն. Փաշինյանը գրո՞ղ է, թե՞ ոչ, ինչին հաջորդեց հետաքրքիր բանավեճ՝ խոսնակների եւ հանդիսատեսի մասնակցությամբ։
Հանդիպման ամենաթեժ պահին պարոն Վարչապետն ինքը բեմ դուրս եկավ եւ ներկայացրեց գրքի ստեղծման հիմնական շարժառիթները։ Ընդհատակում հայտվելու տարիներին մամուլում հայտնվեց մի գրառում, ըստ որի՝ ազգային անվտանգության ծառայությանը հրամայված էր իրեն հայտնաբերելիս ոչ թե ձերբակալել, այլ ֆիզիկապես ոչնչացնել։ Հենց այդ ժամանակ առաջացան հետևյալ մտքերը. եթե իրեն ոչնչացնեն, ժողովուրդը կսկսի մտածել, թե ո՞վ էր, ի՞նչ էր ուզում, ի՞նչ էր մտածում։ Այդ իսկ պատճառով նա որոշեց ստեղծել մի բովանդակություն, որը կօգնի իր գործունեությամբ հետաքրքրվողներին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները, ի՞նչ էր մտածում։ Նա վստահ էր՝ եթե ազգային անվտանգության ծառայությունը տեղեկանար, որ նա Հայաստանում է, նրան, վստահաբար, կձերբակալեին։ Եվ հենց այստեղից առաջացավ գրական ստեղծագործությունը որպես հետք թողնելու գաղափարը։
Շնորհակալ ենք ներկաներին ակտիվ մասնակցության եւ կառուցողական հարցերի համար։
