Ֆարինելլի «Լուսավորության Դար». դիտում-քննարկում

Ապրիլի 9-ին` ժամը 19։00-ին, «Լոֆթ Երևան»-ում խոսեցինք բարոկ երաժշտության, ձայների առանձնահատկությունների եւ Լուսավորության Դարի մասին։ Քննարկեցինք եվրոպական մշակույթի ամենաազդեցիկ ու գեղեցիկ դարաշրջանը, անցկացրինք զուգահեռներ հայկական մշակույթի հետ, խոսեցինք նաև համաշխարհային մշակույթի վրա Լուսավորության Դարի ազդեցության մասին։

Իսկ բարոկ ոճի վիզուալ եւ լսողական ճիշտ ընկալման համար երեկոյի ընթացքում դիտեցինք Ժերար Կորբոյի «Ֆարինելլի» ֆիլմը, որտեղ արտահայտված է դարաշրջանի հայացքը։

Քննարկումը վարեց դիրիժոր-երաժշտագետ Նվարդ Անդրասյանը։ 
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել