
Գռդoff. Grant Writing
Մայիսի 19-ին՝ ժամը 16։00-ին, «Լոֆթ Երևան»-ում #ԳՌԴOFF նախագիծը ներկայացրեց իր մեկնարկային #workshop-ը` նվիրված դրամաշնորհային ծրագրեր կազմելու հմտությանը։
Դասընթացի ընթացքում մասնակիցները ուսումնասիրեցին և բացահայտեցին դրամաշնորհային պոտենցիալ աղբյուրները, զարգացրին դրամաշնորհային մրցունակ առաջարկներ կազմելու ունակությունները, կազմելով և վերանայելով առաջարկները՝ նրանք ձեռք բերեցին այնպիսի հմտություններ, ինչպիսիք են՝ անհրաժեշտության/հիմնավորման հայտարարության, ռազմավարության իրականացման, եկամտի, անձնակազմի, բյուջեի ամփոփագրի կազմումը։
Դասընթացը վարեց փորձագետ Արթուր Կարապետյանը։
Share