Հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ
Փետրվարի 23-ին «Լոֆթ Երևան»-ում տեղի ունեցավ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հանդիպումը «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հաղթած ուսանողների հետ:
Քննարկված թեմաները բազմազան էին` սկսած Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտում առկա հնարավորություններից ու խնդիրներից մինչև գիտությանն առնչվող հարցեր: Նախարարը ևս մեկ անգամ համոզվեց՝ այս սերունդն անկախ է, անկեղծ, համարձակ, պատրաստակամ գործել ու աշխարհն ավելի լավը դարձնել:
Նախարարը նաև խոստացավ, որ տարբեր ձևաչափերում հանդիպումներն ուսանողների հետ շարունակական են լինելու։
Share
