
Հեղափոխիչ ձեռներեցություն. դասընթաց
Մայիսի 3-ին՝ ժամը 19։00-ին, «Լոֆթ Երևան»-ում տեղի ունեցավ «Հեղափոխիչ ձեռներեցությու» խորագրով դասընթաց։
Մեր շուրջը տիրող սոցիալական խնդիրների մասին խոսվում է ամենուր եւ անընդմեջ, իսկ պետության ձեռքերը դրանց բոլորին հասնել չեն կարող։
Դասընթացի խոսնակներն էին «Արահետ» բնապահպանական, գիտաշմակութային ՀԿ-ի, ՍՁ հանդիսացող «ԱրՇավիղ» ակումբի և EPS (European Physical Society)-ին կից ստեղծված «Artsakh Young Minds» հիմնադրամի նախագահ, բազմաթիվ սոցիալական պրոյեկտների և ստարտափերի հեղինակ Արա Հարությունյանը և Սոցիալական Ձեռներեցության հետազոտող, բիզնեսի կառավարման մասնագետ, «Kalavan – Time Land» հիմնադրամի անդամ և ՍՁ վերապատրաստված թրեյներ, «Իննոլաբ» ՀԿ հիմնադիր Մարգարիտա Մուրադյանը։
Դասընթացից ստացված եկամուտն ուղղվել է «Awesome Foundation Artsakh»-ի աջակցությամբ Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղի ակումբում ստեղծված «Ինտելեկտուալ ժամանցի կենտրոն»-ին:
Share