«Հաուլի թափառող դղյակը». անիմեի դիտում

Փետրվարի 15-ին՝ ժամը 19։00-ին,  «Լոֆթ Երևան»-ում դիտեցինք  #ՀայաոՄիյաձակի-ի ամենագեղեցիկ ստեղծագործություններից մեկը՝ «Հաուլի թափառող դղյակը» անիմեն՝ հայերեն կրկնօրինակմամբ, որը կատարել է «Խառը production»-ը՝ Anime & Manga Lovers in Armenia Facebook-յան խմբի հովանավորությամբ։ Դիտմանը ներկա էին նաև խմբի անդամերը, ովքեր հետաքրքիր մանրամասներ պատմեցին ֆիլմերի կրկնօրինակման վերաբերյալ։

Անիմեի գործողությունները կատարվում են 19-րդ դարավերջին Եվրոպայի զուգահեռ աշխարհում: Այստեղ տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ քայլում է նաև կախարդանքը: Իսկ գլխավոր հերոսուհու՝ Սոֆիի կյանքն ամբողջովին փոխվում է, երբ նա հանդիպում է մի խորհրդավոր կախարդի։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել