Ինչպե՞ս խոսել, որ երեխան լսի մեզ

Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, «Լոֆթ Երևան»-ում կայացավ «Ինչպե՞ս խոսել, որ երեխան լսի մեզ» խորագրով սեմինար։ 

Սեմինարի ընթացքում քննարկեցինք, թե ինչպես պետք է խոսել երեխայի հետ, որպեսզի նա լսի մեզ և ինչու հազար անգամ ասելը, խնդրելը, սաստելը, պատժելը չեն օգնում։

Փափուկ, փայլուն ու հարմար երեխաներ չեն լինում (և շատ լավ է, որ չեն լինում)։ Լինում են սովորական երեխաներ, որոնց «ճիշտ կոճակը» գտնել է պետք, կամ «չլսող» երեխաներ, որովհետև մենք նրանց հետ այն ձևով չենք խոսում, որ նրանք լսեն մեզ։ Ու արդյո՞ք երեխան պետք է լսի մեզ, թե՞․․․

Սեմինարը վարեցին Ծնողի դպրոցի հոգեբան-դասընթացավարներ Լուսինե Աղաբեկյանը և Արմինե Վարդանյանը։ 
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել