«Ինքնորոշում». Տվյալագիտություն/Արհեստական բանականություն

Ապրիլի 3-ին՝ ժամը 19։30-ին, «Լոֆթ Երևան»-ում խոսեցինք տվյալագիտությունից և արհեստական բանականությունից։

Տվյալագիտությունը (data science) միջդիսցիպլինար մասնագիտություն է, որում միաժամանակ համադրվում են մաթեմատիկայի, վիճակագրության, բիզնես վերլուծության և ծրագրավորման որակավորումներ: Այսօր չկա այնպիսի ոլորտ, որտեղ տվյալագիտությունը չի օգտագործվում՝ սպորտ, առողջապահություն, բիզնես, բնապահպանություն և այլն։ Վերջին ժամանակաշրջանում տվյալագիտության զարգացման հիմնական ուղղություններն են Արհեստական բանականությունն ու մեքենայական ուսուցումը։

Արհեստական բանականությունը (artificial intelligence) փորձում է կրկնել մարդկային բանականության երկու հիմնական գործառույթները՝ սովորել և լուծել իր առջև դրված խնդիրները։ Արհեստական բանականության համար սովորելու հիմնական ձևը մեքենայական ուսուցումն է։ Իսկ մեքենայական ուսուցման (machine learning) հիմքում տվյլաներն են, դրանց հիմքում էլ՝ օրինաչափությունները։ Ինչպես և մարդիկ, մեքենաները նույնպես սովորում են շրջապատից ստացված տվյալների հիման վրա։

Հանդիպման հյուրերն էին Հաբեթ Մադոյանը, Վազգեն Հակոբջանյանը և  Լևոն Եղիազարյանը։

Հանդիպումը վարեց «Լոֆթ Երևան»-ի հոգեբանական ակումբի համակարգող, հոգեբան Մարի Ամիրխանյանը։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել