Խաղում ենք հոգեբանություն. կոնֆլիկտը, ինչպիսին որ կա

Ապրիլի 10-ին՝ ժամը 19։30-ին, «Լոֆթ Երևան»-ի հոգեբանական ակումբի շրջանակներում տեղի ունեցավ «Խաղում ենք հոգեբանություն» նախագծի հերթական հանդիպումը՝ «Կոնֆլիկտը, ինչպիսին որ կա» խորագրով։

Կոնֆլիկտներ ունենում են անխտիր բոլորը, սակայն որքան հաճախ են հանդիպում մարդիկ, ովքեր կարծես պատճառ են փնտրում կոնֆլիկտների կիզակետում հայտնվելու համար։ Ունենալով ներքին լարվածության բարձր աստիճան՝ նրանք սկսում են փնտրել դրա լիցքաթափման անառողջ միջոցներ։

Հոգեբանության տեսանկյունից շատ ավելի կարևոր են ոչ թե առկա կոնֆլիկտի պատճառն ու դրա հետևանքրները, այլ այն ներքին գործոնները, որ բերում են մարդուն մի իրավիճակի, որտեղ նա կամ հրահրում է կոնֆլիկտը, կամ հանդես է գալիս որպես իրավիճակի զոհ, կամ էլ պարզապես այնպես է ստացվում, որ պատահական անցորդ լինելով հանդերձ՝ դառնում է կոնֆլիկտի ակտիվ մասնակից։

«Խաղում ենք հոգեբանություն» նախագծի այս հանդիպմանը փորձեցինք հասկանալ, թե ինչպես վարվել այն իրավիճակներում, երբ զգում ենք, որ կոնֆլիկտն անխուսափելի է դիմացինի կողմից, կամ էլ մեր կողմից՝ ներքին հավասարակշռությունը կորցնելիս։

Հանդիպումը վարեց «Խաղում ենք հոգեբանություն» նախագծի հեղինակ, #LOFT-ի հոգեբանական ակումբի համակարգող, հոգեբան Մարի Ամիրխանյանը
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել