Խաղում ենք հոգեբանություն. Կոմպլեքսներ

Մայիսի 8-ին՝ ժամը 19։30-ին, «Լոֆթ Երևան»-ում «Խաղում ենք հոգեբանություն» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ «Կոմպլեքսներ» խորագրով սեմինար։ 

Կոմպլեքսները (բարդույթները), որպես կանոն, սկիզբ են առնում մանկությունից, երբ մենք, որպես երեխա/դեռահաս, ընկալում ենք ամեն պատահական խոսք կամ հայացք մեր հասցեին։ Անհանգստություն ու լարվածություն սեփական գործողությունների ու արտաքին տեսքի վերաբերյալ, կաշկանդվածություն, կյանքում փոփոխություններ նախաձեռնելուց վախ. այս ամենի հիմքում ընկած են հենց այն կոմպլեքսները, որոնք և առաջացնում են սեփական անձի շուրջ կասկածներ, անինքնավստահություն` անկախ սեռից և տարիքից։

Սակայն դա միայն մարդու ընտրությունն է. ապրել հավերժ պաշտպանելով անձնական անդորրը, թե՞ վերջապես դուրս գալ սեփական կոմպլեքսներից հյուսված թակարդից։
 
Հանդիպումը վարեց «Լոֆթ Երևան»-ի հոգեբանական ակումբի համակարգող, հոգեբան Մարի Ամիրխանյանը։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել