
Խաղում ենք հոգեբանություն. Պրոկրաստինացիա
Մայիսի 23-ին՝ ժամը 19։30-ին, «Լոֆթ Երևան»-ում «Խաղում ենք հոգեբանություն» նախագծի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը քննարկեցինք մեր դարի ամենից հաճախ հանդիպող խնդիրներից մեկը` պորկրաստինացիան։
Պրոկրաստինացիան (վաղվա ախտանիշը) իրենից ներկայացնում է նույնիսկ կարևոր և հրատապ գործերը վաղվան թողնելու կամ, ինչպես սովոր ենք ասել, «ականջի հետև գցելու» մշտական հակումը։ Վերջին հետազոտությունների տվյալներով՝ կայուն պրոկրաստինացիա դիտվում է մարդկանց 15–25%-ի մոտ։ Սովորական ծուլությունից այն տարբերվում է նրանով, որ այս գիտակից «հետաձգումն» ուղեկցվում է բավականին ծանր ապրումներով. սթրես, մեղքի զգացողություն, ինքնամեղադրանք և արդյունքում` աշխատանքային արդյունավետության անկում։
Մարդուն, ում հատուկ է պրոկրաստինացիան, լիարժեք գիտակցում է իր գործերի կարևորությունն ու անհրաժեշտությունը, սակայն նա գիտակցորեն հետաձգում է դրանք` անտեսելով բացասական հետևանքները։
Մարդուն, ում հատուկ է պրոկրաստինացիան, լիարժեք գիտակցում է իր գործերի կարևորությունն ու անհրաժեշտությունը, սակայն նա գիտակցորեն հետաձգում է դրանք` անտեսելով բացասական հետևանքները։
Հանդիպումը վարեց «Լոֆթ Երևան»-ի հոգեբանական ակումբի համակարգող, հոգեբան Մարի Ամիրխանյանը
Share