Խաղում ենք հոգեբանություն. սե՞ր, թե՞ կախվածություն
Փետրվարի 19-ին՝ ժամը 19։30-ին, #LOFT-ի հոգեբանական ակումբի շրջանակներում տեղի ունեցավ «Խաղում ենք հոգեբանություն» նախագծի հերթական հանդիպումը՝ «Սե՞ր, թե՞ կախվածություն» խորագրով։
Ի՞նչ սկզբունքով ենք մենք ընտրում միմյանց։ Գոյություն ունի՞ արդյոք երջանկության որևէ հստակ բաղադրատոմս, թե՞ մտերիմ հարաբերությունների ստեղծման և պահպանման գաղտնիքը խիստ անհատական է։ Ինչո՞ւ ենք շատերս դժվարանում ընդհանուր լեզու գտնել հակառակ սեռի ներկայացուցչի հետ։ Եվ արդյո՞ք ցանկանում ենք, որ դիմացինն ընդունի մեզ այնպիսին, ինչպիսին կանք։ Այս և շատ այլ հարցերի պատասխանները գտանք միասին։
Միշտ չէ, որ դիմացինի և մեր ակնկալիքները, արժեքային համակարգերն ու անհատական սցենարները համընկնում են։ «Խաղում ենք հոգեբանություն» նախագծի այս հանդիպմանը քննարկեցինք կնոջ և տղամարդու միջանձնային հարաբերությունների, սիրո, հոգեբանական համապատասխանության, կապվածության և կախվածության մշտապես արդի հիմնահարցերը։
Հանդիպումը վարեց «Խաղում ենք հոգեբանություն» նախագծի հեղինակ, #LOFT-ի հոգեբանական ակումբի համակարգող, հոգեբան Մարի Ամիրխանյանը (https://www.facebook.com/marie.amirkhanyan):

Share