«Խորհուրդներ մայրիկից մայրիկին»․ սեմինար

Հունիսի 10-ին՝ ժամը 18։30-ին, «Լոֆթ Երևան»-ի «Մայրիկների ակումբ»-ի շրջանակներում տեղի ունեցավ «Խորհուրդներ մայրիկից մայրիկին» խորագրով սեմինար։ 

Մայրիկ դառնալուց հետո շատ կանայք հայտնվում են տարաբնույթ խորհուրդներով լի աղբյուրների կենտրոնում: Սակայն միշտ չէ, որ այդ աղբյուրները հավաստի են լինում։

Այդ իսկ պատճառով հայկական իրականության մեջ առաջին հայալեզու և մայրիկների իրականությամբ ոգեշնչված գրքի՝ «Մայրիկի օրագիրը»-ի հեղինակ, ընտանեկան հոգեբան-խորհրդատու և բլոգեր Մերի Սարիկյանի հետ հանդիպեցինք ու զրուցեցինք մայրիկներին հուզող թեմաներից: Խոսեցինք հետծննդյան ապրումներից, երեխայի ու մոր խնամքից և այլն: Հնչեցին խորհուրդներ մայրիկից մայրիկին։ 
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել