Լև Տոլստոյ «Աննա Կարենինա». գրքի քննարկում

Հունիսի 2-ին՝ ժամը 18։00-ին, «Լոֆթ Երևան»-ում «Գրքամոլ» ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» գրքի քննարկումը։ 

Ամուսնացած կնոջ՝ Աննա Կարենինայի ու սպա Վռոնսկու ողբերգական սիրո մասին պատմող այս գիրքը դարձավ Տոլստոյի «այցեքարտերից» ու ընթերցասեր հասարակության սիրելիներից։ Իրական մարդկանց զգացմունքների ու մտքերի ուսումնասիրություններն են հիմք դարձել վեպի կերպարների «կյանքի գեղարվեստական պատկերման» համար: Նշենք, որ այնտեղ պատկերված են 19-րդ դարի երկրորդ կեսի Մոսկվայի ու Սանկտ Պետերբուրգի ազնվականական միջավայրերի առօրյան եւ տիրող բարքերը։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել