Լուիս Քերոլ «Ալիսը հրաշքների աշխարհում». գրքի քննարկում

Հուլիսի 20-ին՝ ժամը 19։00-ին, «Լոֆթ Երևան»-ում տեղի ունեցավ Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» ֆանտաստիկ վեպի քննարկումը։ 

Օքսֆորդի համալսարանի մաթեմատիկոս Լուիս Քերոլի ստեղծագործությունը դարձավ փոքրիկ աղջկա մասին ամենահայտնի պատմությունը՝ հեղինակին շնորհելով «աբսուրդի գրականության» ամենաճանաչելի ներկայացուցիչներից մեկի կոչումը։

Երեկոյի ընթացքում հյուրընկալել էինք քաղաքական գիտությունների պրոֆեսոր Մարիամ Մարգարյանին, ում հետ միասին փորձեցինք գտնել խորհրդավոր սենյակի փակ դռների բանալիները։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել