Մանիպուլյացիան՝ որպես ինքնաներկայացման միջոց

Մայիսի 30-ին` ժամը 19:00-ին,  «Լոֆթ Երևան»-ում կայացավ «Մանիպուլյացիան՝ որպես ինքնաներկայացման միջոց» զեկուցումը։ Բանաախոսն էր պատմագետ Գոռ Մադոյանը: Զեկուցմանը հետևեց նաև քննարկում: 

Հեղափոխությունն այն հանգրվանն է, երբ սոցիալական փոփոխությունների ակնհայտությունն ավելի հստակ է դարձնում մեդիայի տեղը և դերը հասարակական կյանքում։
Հետհեղափոխական Հայաստանի հանրային խոսույթում անընդհատ ներկա է ԶԼՄ-իշխանություններ հարաբերության հարցերի կարևորության ընկալումն ու օրակարգային լինելը։ Թե՛ հեղափոխությունից առաջ և թե՛ հետո, զանգվածային տեղեկատվամիջոցների գործունեությունը հաճախ է քննադատվում մասնագիտական ոչ բավարար պատրաստվածության, առևտրային նախապատվությունների ու, գլխավորապես, հանրային անբարենպաստ ազդեցության համար: Հեղափոխությունից և կառավարության ձևավորումից հետո՝ հուլիսին, հանրության դատին ներկայացվեց ԶԼՄ որոշ ներկայացուցիչների հայտարարությունը ուղղված իշխանությանը՝ ի դեմս վարչապետի և կառավարության։ Դրան հաջորդեցին նամակում ներքոստորագրյալ մի խումբ ԶԼՄ ներկայացուցիչների ասուլիսներն և կլոր սեղան քննարկումները։ Հայտարարությունը, ըստ մեզ, ելակետային ցուցիչ է հասկանալու հետհեղափոխական իրավիճակում մամուլի որոշ մասի դիրքավորումը Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Այն ներկայացնում է ներքաղաքական պայքարում ԶԼՄ ուղղակի դերակատարումը, բայց և միաժամանակ ձգտումը պատասխանատվություն չկրել սեփական դիրքի և աշխատանքի համար։ Այդ նամակը և քննարկումները զուրկ էին ինքնաանդրադարձից ու պարունակում էին մանիպուլյացիայի և կիսաճշմարտություններ բազմաթիվ տարրեր։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել