Масленица: Клуб русского языка

Մարտի 9 ին՝ ժամը 19։00-ին, ռուսական ակումբի շրջանակներում «Լոֆթ Երևան»-ում տոնեցինք ամենաուրախ ու համեղ տոներից մեկը՝ մասլենիցան։

Սովորեցինք պատրաստել տոնի խորհրդանիշ հանդիսացող բլիթները, այնուհետև համտեսեցինք դրանք։ Նաև խաղացինք թեմատիկ խաղեր։ Եվ, իհարկե, մեր կլոր սեղանի շուրջ՝ համեղ թեյի ու քաղցրավենիքի հետ միասին, գուշակություն արեցինք մեր իսկ պատրաստած բլիթներով։

Երեկոն ավելի տոնական և հիշարժան դարձրին մեր հատուկ հյուրերը՝ երաժիշտները, ովքեր կատարեցին ռուսական ժողովրդական երգեր։

Երեկոյի ընթացքում նաև ավելացրինք ռուսական մշակույթի մասին գիտելիքի մեր պաշարները։

Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար։ 
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել