Միֆը որպես գիտակցության մանիպուլյացիայի և քարոզչության միջոց
Ապրիլի 4-ին` 19:00-ին, «Լոֆթ Երևան»-ում կայացավ «Միֆը որպես գիտակցության մանիպուլյացիայի և քարոզչության միջոց» զեկուցումը։ Բանախոսն էր Մովսես Դեմիրճյանը (փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ): Զեկուցմանը հետևեց քննարկում:
Վերջին երկու-երեք տասնամյակներում հասարակագիտության մեջ նկատվում է կայուն աճ զանգվածային մշակույթի, սպառողական հասարակության, գիտակցության և դրա կառավարման հետ կապված հիմնահարցերի նկատմամբ: Այս և հարակից այլ հիմնախնդիրների մեջ ընդհանուր երևույթներից մեկը միֆն է: Այն հանդես է գալիս որպես գիտակցության ձև, որում միախառնված են իրականը և հորինվածը, տարբերակված չեն պատճառը և հետևանքը, նվազեցված է գիտակցության դերը և մեծ է հուզականությունը, քիչ է անհատականը և շատ՝ խմբայինը: Ինչպես դիցաբանության շրջանում, այդպես էլ մեր օրերում միֆը կատարում է անհասկանալի իրականությանը հարմարվելու կարևորագույն գործառույթ: Բայց, ի տարբերություն հին միֆերի, որոնք առաջանում էին տարերայնորեն՝ որպես մարդկային հոգու բնական պահանջ, ժամանակակից միֆերը ստեղծվում են կոնկրետ նպատակներով և ըստ այդմ կիրառվում են տարբեր բնագավառներում՝ քաղաքականության, տնտեսության, մարդու իրավունքների և այլն:

Share