Նախագիծ «Ինքնորոշում». դիզայն

Մայիսի 31-ին՝ ժամը 19։30-ին, «Լոֆթ Երևան»-ի «Ինքնորոշում» նախագծի շրջանակներում խոսեցինք դիզայնի մասին։ Քննարկեցինք մասնագիտության առանձնահատկություններն ու հոգեբանական նրբությունները՝ ոլորտի լավագույն մասնագետների հետ։

Դիզայների մասնագիտությունը այսօր համարվում է ամենապահանջված և բարձր վարձատրվողներից մեկը:
Դիզայնը կիրառելի է կյանքի տարաբնույթ ասպարեզներում. օրեցօր այստեղ ավելանում են նոր ճյուղեր և մասնագիտացումներ։ Այս ոլորտի մասնագետն ունի կարիերային աճի մեծ հնարավորություններ. զարգանում են ինչպես տեխնոլոգիաները, այնպես էլ շրջապատող իրականությունը, իսկ դիզայները` որպես մասնագետ, միտված է շարժվել ժամանակին զուգընթաց, ընդգրկել ժամանակակից մարդու կյանքի բոլոր ասպարեզներն ու դարձնել դրանք հնարավորինս հարմարավետ և կիրառելի։

Հանդիպման հյուրերն էին Էդուարդ Քանքանյանը, Էդիկ Պողոսյանը և Ստեփան Ազարյանը։ 

Հանդիպումը վարեց «Լոֆթ Երևան»-ի հոգեբանական ակումբի համակարգող, հոգեբան Մարի Ամիրխանյանը։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել