
«Նոտարական թարգմանչի քննություն». սեմինար
Մարտի 26-ին՝ ժամը 19։30-ին, «Լոֆթ Երևան»-ում տեղի ունեցավ թարգմանչական ոլորտի ամենապահանջված ուղղություններից մեկին՝ նոտարական թարգմանչությանը նվիրված սեմինար։
Սեմինարի հիմնական թեմաներն էին՝ ինչ է նոտարական թարգմանչությունը, ինչ է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումը, որտեղ է այն անցկացվում, երբ կարելի է հանձնել քննությունը, ինչպես նախապատրաստվել քննությանը։
Սեմինարը վարեց «Aorist Translation Agency»-ի տնօրեն Անի Անանյանը, ով հանդիպման ընթացքում նաեւ կիսվեց ոլորտում ունեցած սեփական փորձով։
Share