
Open meeting with Narek Hakhnazaryan
Մարտի 19-ին՝ ժամը 19։00-ին, «Լոֆթ Երևան»-ում տեղի ունեցավ հանդիպում աշխարհահռչակ երաժիշտ Նարեկ Հախնազարյանին, ում «Վաշինգտոն Փոստ» թերթն անվանել է «ֆենոմենալ թավջութակահար», ով հաղթել է Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթը և շրջագայություններով հանդես եկել աշխարհի տարբեր պետություններում:
Երեկոյի հատուկ հյուրն էր ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրժոր Էդուարդ Թոփչյանը։
Մասնակիցները ունեցան բացառիկ հնարավորություն՝ զրուցելու երաժիշտների հետ, ուղղելու նրանց իրենց հետաքրքրող հարցերը, իմանալու նորություններ երաժշտական բնագավառի մասին, և, իհարկե, նկարվելու նրանց հետ:
Share