«Փաթերսոն». ֆիլմի դիտում-քննարկում

Ապրիլի 11-ին՝ ժամը 20։00-ին, «Լոֆթ Երևան»-ում տեղի ունեցավ ամերիկացի կինոռեժիսոր, Կաննի կինոփառատոնի բազմակի մրցանակակիր Ջիմ Ջարմուշի «Փաթերսոն» ֆիլմի դիտում-քննարկումը։

Ֆիլմը պատմում Է ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Փաթերսոն քաղաքում բնակվող ավտոբուսի վարորդի մասին, ում անունը նույնպես Փաթերսոն է: Սյուժեի ընթացքում արագորեն պարզվում Է, որ Փաթերսոնը ոչ միայն վարորդ Է, այլեւ բանաստեղծ։ Նա ապրում Է հանգիստ կյանքով՝ իր շատ ակտիվ եւ ստեղծագործ կնոջ ու գռմռան շան՝ Մարվինի հետ։ Փաթերսոնի կյանքն ամբողջովին ռոմանտիկա է: Նա պաշտում է գեղեցկությունն ու ամենուր հանդիպում է պոետների, սակայն երբեւէ չի մտածում հրատարակել իր ստեղծագործությունները:

 Քննարկումը վարեց «Դիտանկյուն» ակումբի համակարգող, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն, կինոքննադատ, ռադիոհաղորդավար Կարեն Ավետիսյանը։


Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել