
«Պոլիտեա» բառախաղի ներկայացում
Ապրիլի 5-ին՝ ժամը 17։30-ին, «Լոֆթ Երևան»-ում տեղի ունեցավ «Պոլիտեա» ինտելեկտուալ բառախաղի ներկայացումը։
Խաղը մշակել է «Թրանփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։
«Պոլիտեա» խաղի նպատակն է զարգացնել խաղացողների քաղաքագիտական - քաղաքացիական գիտելիքները։
Պոլիտեան (politeia, πολιτεία) հին հունարեն բառ է, որն առաջացել է polis արմատից (նշանակում է քաղաք-պետություն) և politeuomai բայից, որը նշանակում է «ես ապրում եմ պոլիսի ակտիվ քաղաքացու պես»։ «Պոլիտեա» բառն ունի տարբեր նշանակություններ և թարգմանություններ, այդ թվում՝ պետության մեջ քաղաքացիների համայնքը, քաղաքացու իրավունքները, քաղաքացիությունը, կառավարման ձևը,սահմանադրությունը։
Share