Պրոպագանդան և գիտությունը
Հունվարի 31-ին` ժամը 19:00-ին, «Լոֆթ Երևան»-ում կայացավ պրոպագանդան և գիտությունը կամ պրոպագանդա՝ գիտական շղարշի տակ թեմայով զեկուցումը: Զեկուցողը Համազասպ Դանիելյանն էր։
Զեկույցի առանցքում էին մի քանի երկրների՝ հասարակագիտական դիսցիպլինների ոլորտում առկա էթիկայի վարքականոնների ներկայացումը և քննարկումը, ինչպես նաև հայաստանյան իրականությունում առկա մի շարք երևույթների քննարկումը, որոնց պարագայում հաճախ «գիտական»-ի շղարշի ներքո գործ ունենք պրոպագանդայի հետ: Այս երևույթների շարքում են՝
• Անհարկի «գիտական» հանրային դիրքավորումը և ինստիտուցիոնալ և քաղաքական առնչությունների թաքցնելը,
• Վերջնարդյունքի «գիտականության» ստուգման եղանակները և հնարավորությունները,
• Հետազոտությունների հանրային և մասնավոր ֆինանսավորման և դրա մասին տեղեկատվության թափանցիկության խնդիրը,
• Քաղաքական գործունեությանը զուգահեռ գիտական-ակադեմիական գործունեությունը՝ միտված քաղաքական օրակարգի սպասարկմանը:

Share