Պրոպագանդը ժամանակակից հայ կինոկատակերգություններում
Հունիսի 27-ին՝ ժամը 19:00-ին, «Լոֆթ Երևան»-ում կայացավ «Պրոպագանդը ժամանակակից հայ կինոկատակերգություններում» հանդիպում-քննարկումը:
Զեկուցողն էր վավերագրող ռեժիսոր, կինոյի տեսաբան Դավիթ Ստեփանյանը: Զեկուցմանը հաջորդեց նաև քննարկում:
Զեկուցողն էր վավերագրող ռեժիսոր, կինոյի տեսաբան Դավիթ Ստեփանյանը: Զեկուցմանը հաջորդեց նաև քննարկում:
Հայ ժամանակակից կինոկատակերգությունների մասին խոսելիս հարկ է նշել, որ դրանք ուշադրության են արժանի ոչ այնքան որպես արժեքավոր ֆիլմեր, այլ, ավելի շատ, որպես մերօրյա ողջախոհությունն ի ցույց դնող զանգվածային մշակույթի արտադրանք։ Հետաքրքիր են հանգամանքները, որոնց ազդեցության ներքո ի հայտ են գալիս նման ֆիլմեր, ոչ թե ֆիլմերը։
Զեկույցը ծավալվեց գլխավորապես «Սուպեր մամա» ֆիլմի շուրջ։ Ինչպես նաև հպանցիկ անդրադարձ եղավ մի քանի այլ ֆիլմերի։
Զեկույցը ծավալվեց գլխավորապես «Սուպեր մամա» ֆիլմի շուրջ։ Ինչպես նաև հպանցիկ անդրադարձ եղավ մի քանի այլ ֆիլմերի։
Share