«Պուտավոր զգեստով աղջիկը». գրքի շնորհանդես
Հուլիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Լոֆթ Երևան»-ում տեղի ունեցավ Մանե Մարտիրոսյանի «Պուտավոր զգեստով աղջիկը» գրքի շնորհանդեսը։
Պատմությունը երիտասարդ աղջկա, նրա երազանքների և երբեմն դրանց բացակայության մասին է։ Գրքում ներկայացված է հայկական իրականությունը և այդ իրականության մեջ հերոսի դժվարություններն ու ձեռքբերումները, որը կարող է օգնել շատ երիտասարդների ևս մեկ անգամ կարևորել կյանքն ու իրենց որոշումները։
Share