Սկսենք կարիերա բանկային համակարգում. սեմինար

Մարտի 28-ին՝ ժամը 19։00-ին, «Լոֆթ Երևան»-ում տեղի ունեցավ «Սկսենք կարիերա բանկային համակարգում» խորագրով սեմինար։

Սեմինարը նախատեսած էր բանկերի և՛ սկսնակ, և՛ կարիերայի աճ գրանցել ցանկացող աշխատակիցների համար:

Սեմինարի հիմնական թեմաներն էին  CV կազմելու և ներկայանալի արտաքին ունենալու ստանդարտները, հարցազրույցի մասնակցելու նախնական գիտելիքները, վաճառքի հմտությունները, հարց ու պատասխանի հմտությունները։

Սեմինարը վարեց Հայաստանում առաջատար բանկերից մեկի քարտային գործիքների վաճառքի և զեղչային ծրագրի զարգացման դեպարտամենտի տնօրեն Հեղինե Հովհաննիսյանը։

Շնորհակալ ենք բոլորին մասնակցության համար։ 
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել