Տնտեսական ցուցանիշները՝ քաղաքական մանիպուլյացիայի գործիք

Փետրվարի 21-ին «Լոֆթ Երևան»-ում կայացավ «Տնտեսական ցուցանիշները՝ քաղաքական մանիպուլյացիայի ազդեցության գործիք» զեկուցումը, բանախոս՝ Վարդուհի Գյոզալյան, տնտեսական գիտությունների թեկնածու, ԵՊՀ Կառավարման և գործարարության ամբիոնի դոցենտ: Զեկուցմանը հետևեց քննարկում:


Քաղաքական գործիչների ելույթներում թվային տվյալների, տարբեր տնտեսագիտկան տերմինների և ցուցանիշների օգտագործումը թիրախային լսարանի մոտ ենթագիտակցական մակարդակում մեծացնում է խոսքի արժանահավատության նկատմամբ վստահությունը՝ անկախ բերված ցուցանիշների մասնագիտական ընկալման կարողություններից: Տնտեսական ցուցանիշների միջոցով մանիպուլյացիան ընդհանուր առմամբ
հանգում է կայացած տնտեսական փաստերի բազմաթիվ այլընտրանքային մեկնաբանություններից այն մեկի հմուտ հրամցմանը, որը ձեռնտու է տվյալ գործչին կամ նրա կողմից ներկայացվող քաղաքական ուժին:

Զեկույցի շրջանակում առանձնացվեցին և համակողմանի մեկնաբանվեցին հիմնական տնտեսագիտական տերմիններն ու ցուցանիշները, որոնք առավել հաճախ են օգտագործվում հայկական քաղաքական իրականության մեջ (ՀՆԱ-ի աճ և տնտեսական զարգացում, պետական պարտք, կուտակային
կենսաթոշակային համակարգ, անվանական և իրական աշխատավարձ, տնտեսության դիվերսիֆիկացիա և այլն), խնդիր ունենալով դրանց բովանդակության հանրամատչելի ներկայացման միջոցով բարձրացնել հանրության շրջանում օբյեկտիվ տեղեկացվածության մակարդակն ու սոցիալ-տնտեսական իրավիճակի ռացիոնալ ընկալման հմտությունները, ինչն իր հերթին հնարավորություն կտա խուսափել տարատեսակ մանիպուլիացիոն ծուղակներից:
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել