Եկե՛ք խոսենք համայնքների զարգացման մասին

Փետրվարի 22-ին՝ ժաը 18։30-ին, «Լոֆթ Երևան»-ում խոսեցինք համայնքների զարգացման մասին։
Երեկոյի ընթացքում ցուցադրվեց «Կյանքը շարունակվում է...» ֆիլմը: Այն պատմում է սահմանամերձ ընտանիքում բնակվող ընտանիքի դժվարությունների, հույսերի ու երազանքների մասին: Ֆիլմի հերոսուհին ՄԱԿ-ի Զարգացման «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքերի զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի շահառուներից է:

Այնուհետև տեղի ունեցավ պանելային քննարկում՝ «Եկե՛ք խոսենք համայնքների զարգացման մասին» խորագրով: Քննարկման լեզուն հայերենն է: Մասնակիցներն էին՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող՝ Դմիտրի Մարիասինը, «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքերի զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:

Միջոցառման ավարտին ամփոփեցինք ՄԱԶԾ ֆեյսբուքյան էջում հայտարարված օնլայն մրցույթի արդյունքները:

Հանդիպումը բաց էր հանրության, այդ թվում լրագրողների համար:
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել