Զարգացրեք հիշողությունն ու սովորեք անգլերեն ավելի արագ

Փետրվարի 21-ին՝ ժամը 19։00-ին, միասին բացահայտեցինք լեզվի յուրացման պրոցեսն ավելի դյուրին ու արդյունավետ դարձնելու տեխնիկաները։

Լեզուներ սովորելու ընթացքում շատերն են բարդույթավորվում եւ կիսատ թողնում պարապմունքները՝ պատճառաբանելով, որ դժվարանում են մտապահել բառերը։ Սակայն լեզու սովորելն այնքան էլ բարդ չէ, որքան թվում է։ Պարզապես պետք է ճիշտ կիրառել արդյունավետ սովորելու եւ մտապահելու տեխնիկաները։

Լեզվաբան, #EnglishTrainer Անի Սարգսյանը ներկայացրեց, թե ինչպես զարգացնել հիշողությունը, որպեսզի անգլերեն սովորելու գործընթացը դառնա ավելի արագ: Տարիներ շարունակ ուսումնասիրելով ու փորձարկելով լեզվաբանների մեթոդները, համագործակցելով հոգեբանների հետ՝ Անին ստեղծել է տեխնիկաներ, որոնց նպատակն է լեզվի յուրացման պրոցեսն ավելի դյուրին ու արդյունավետ դարձնելը։
Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել