ԱԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԼՈՖԹԻ ԽՈՀանոցում. Վարպետության դաս
For english please scroll down.
Հայաստանում է աշխարհահռչակ խոհարար Ալեն Ալեքսանյանը
Օգոստոսի 28-ին` 14:00-ին, հրավիրում ենք Լոֆթ՝ հանդիպելու ֆրանսահայ հայտնի խոհարար Ալեն Ալեքսանյանին, ով Երևան է ժամանել կարճ ժամանակով և արդեն մեկ անգամ առիթ է ունեցել ներկայացնել իր նորարարական մեթոդները Մեղրի ու հատապտուղների փառատոնի շրջանակներում:
Պարոն Ալեն Ալեքսանյանը Հայաստանում է գտնվում G2iA(Հայկական միջմասնագիտական միջազգային միություն) ֆրանսիական կազմակերպության հրավերքով "Օձունի գանձեր" ամենամյա փառատոնի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում: Ծրագիրն իրականցվում է Ֆրանսիայի Ռոն Ալպ ռեգիոնի Հայաստանի հետ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում։
Եվ ուրեմն, նշված օրը՝ նշված ժամին, սիրով սպասելու ենք խոհարարներին և պարզապես համեղը գնահատողներին Լոֆթի ԽՈՀանոցում:
Ամռանը հրաժեշտ տալու ահա այսպիսի տարբերակ է ընտրել «Լոֆթ. ԽՈՀարարական ակումբ»-ը:
Ի դեպ, հանդիպումը վարելու է "ԼՈՖԹ․ ԽՈՀանոց" ակումբի աշխատանքների ղեկավար Արտավազդ Սարուխանյանը
ՄՈւՏՔԸ՝ ԱՆՎՃԱՐ
Ֆրանսահայ հայտնի խոհարար Ալեն Ալեքսանյանը 1910թ. Օսմանյան Թուրքիայից փախած և հազարավոր այլ հայերի պես Ֆրանսիայում ապաստան գտած մի ընտանիքի զավակ է: Սակայն այսօր նրա անունը հայտնի է ոչ միայն Լիոնում, որտեղ նա ունի շատ հարգի «L'՛Alexandrin» ռեստորանը, այլև ողջ Ֆրանսիայում: 1986-ին քսանվեցամյա Ալենի հիմնադրած «L՛Alexandrin» ռեստորանն ընդամենը հինգ տարի անց՝ 1991-ին, ստացել է «Միշելինի կրկնակի աստղ», որը աշխարհում ամենահեղինակավոր պարգևներից է՝ ռեստորանային բիզնեսի ոլորտում:
World famous chef Alen Alexanyan is in Armenia.
On August 28, 14:00 we are glad to invite you to The LOFT to meet French Armenian famous chef Alen Alexanyan, who, though in Armenia for a short period of time, has already demonstrated his innovative methods in The Honey and Berry Festival.
Mr. Alexanyan is invited to Armenia by G2iA (Groupement Interprofessionnel International Arménien) French organization within the scopes of preparatory works of “Odzun Treasures" annual Festival. The project is implemented by the French Rhone Alpes region within the framework of decentralized cooperation with Armenia.
So, on the mentioned day we are happy to see chefs and those who just appreciate tasty food in The LOFT kitchen.
Such an interesting farewell to the summer has been chosen by The LOFT Culinary Club.
By the way, the meeting will be conducted by the coordinator of the Culinary Club – Artavazd Sarukhanyan.
Entrance is free.
