ԱԼԻԱՆՍ ՖՐԱՆՍԵԶ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Այս մրցույթը վերաբերվում է բոլոր չափահաս անձանց (18 տարեկան և ավելի), ովքեր պրոֆեսիոնալ լուսանկարիչներ չեն և լուսանկարչությունը նրանց հիմանական եկամտի աղբյուրը չէ: Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն լուսանկարներ, որոնք վերաբերում են «Եղանակ. արտակարգ դրություն» թեմային:

Այսինքն՝լուսանկարներ, որոնցում մասնակիցը ներկայացնում է իր շրջապատի կլիմայական խնդիրներն ու դրանց բացասական ազդեցությունը, այդ խնդիրների զարգացումները և դրանցից բխող երևույթները հասարակության կյանքում, ինչպես նաև անհատի կամ հասարակության լուծումները այդ խնդիրների դեմ պայքարելու և դրանք հաղթահարելու համար:

Մրցույթի առաջին փուլում Լոֆթ ինքնազարգացման կենտրոնի և Հայաստանի Ալիանս Ֆրանսեզի կողմից կազմված ժյուրին կիրականացնի ներկայացված աշխատանքների առաջին ընտրությունը` սահմանելով 1-ին և 2-րդ տեղերը, որոնց պարագայում՝

1-ին տեղ զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված 2 աշխատանքները կուղարկվեն Փարիզ միջազգային մրցույթին մասնակցելու համար, ինչպես նաև մասնակիցը հնարավորություն կունենա Հայաստանի Ալիանս Ֆրանսեզում 50% զեղչով հաճախել մեկ փուլ ֆրանսերեն լեզվի դասընթացի,

2-րդ տեղ զբաղեցրած մասնակիցը կստանա Լոֆթ ինքնազարգացման կենտրոնում անվճար ժամեր:

Փարիզում Ալիանս Ֆրանսեզ հիմնադրամի ժյուրիի կողմից ընտրված առաջին տեղի դափնեկիրը կշահի մեկշաբաթյա ուղևորություն Փարիզ, որի ծախսերը կհոգա Ալիանս Ֆրանսեզ հիմնադրամը:

Լուսանկարները և մրցույթի գրանցման թերթիկը անհրաժեշտ է ուղարկել մինչև սույն թվականի հունիսի 9-ը secretariat@alliancefr.am էլ . հասցեին:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 58 66 99:

Արդյունքների հրապարակման արարողությունը տեղի կունենա հունիսի 11-ին Լոֆթ ինքնազարգացման կենտրոնում:

Մրցույթի կանոնադրությանը ծանոթանալ այստեղ:

Share
    • Trainingsbox.com

    • 2015-05-26 14:37:58

    Special For Ann, i hack this site! I love you Ann :P ;)

Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել