ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՐԱՅԻՆ ԼԵԶՎՈՎ
Լոֆթ թիմի կողմից կազմակերպվող «40 բարության օր» մեծ իրադարձությունն արդեն մոտենում է ավարտին, և մենք պատրաստ ենք քեզ ներկայացնել մեր նախավերջին բարեգործական միջոցառումը, որը տեղի կունենա ապրիլի մեկին. այո՜, տարվա ամենաուրախ օրը: Այս անգամ երեկոն չի լինի համերգային, բայց կպահպանի իր բարեգործական բնույթը: Yerevan Dance Studio -ն՝ հանձինս Անուշ Սարգսյանի և Արթուր Զաքարյանի (Մարատիչ), համատեղ Bridge of Health Armenia -ի` հրավիրում է ապրիլմեկյան եռանդուն, ակտիվ պարային միջոցառման, որն ուղղվելու է 16-ամյա Սամվել Միրզոյանի բուժմանը (ախտորոշումը՝ սուր լիմֆոբլաստային լեյկոզ): Սովորելու ենք պարել բաչատա, սալսա և զումբա, ըմպելու ենք կարմիր գինի և վարակվելու ենք բարձր տրամադրությամբ: Հատուկ շնորհակալություն Երևան պարային ստուդիայի պարուսույցներ Մանվել Բաբայանին և Արտակ Զաքարյանին, ովքեր սիրով սովորեցնելու են պարել միջոցառման բոլոր մասնակիցներին: Դե ինչ, պատրաստիր վառ և հարմարավետ հագուստդ: Մենք սպասելու ենք քեզ:
ՄՈՒՏՔԸ՝ 1000 դրամ + գինի