Գնում են


Կգնամ

ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳՐՈՂ ԱՐԱՄ ՊԱՉՅԱՆԻ ՀԵՏ. «ՕՎԿԻԱՆՈՍ»​ ԺՈՂՈՎԱԾՈՒ

Դեկտեմբերի 23-ին` 19։00-ին, «Լոֆթ»-ում տեղի կունենա հանդիպում- քննարկում գրող Արամ Պաչյանի հետ։ Քննարկվելու են նոյմեբերի 23-ին լույս տեսած «Օվկանիոս» ժողովածուի էսսեները և պատմվածքները։

Քննարկման արդյունավետության համար առաջարկում ենք օգտվել «Լոֆթ»-ի գրադարանից, որտեղ Արամի «Օվկանիոս» ժողովածուն առկա է 10-ից ավելի օրինակով։ Գիրքը կարող եք կարդալ տեղում՝ անվճար սուրճի և թեյի հյուրասիրության պայմաններում, ինչպես նաև վերցնել 2-3 օրով՝ հետ վերադարձնելու պայմանով :)

Իսկ նրանք, ովքեր ներկա են լինելու հանդիպում-քննարկմանը, սակայն ժամանակ չունեն գիրքն առձեռն վերցնելու կամ կարդալու, առաջարկում ենք ժողովածուում ընդգրկված «Իր սիգարի մասին» պատմվածքի ընթերցումը օն-լայն տարբերակով՝ հենց մեր կայքում

Քննարկմանը կարող եք հնչեցնել Ձեզ հետաքրքրող հարցերը՝ նամանավանդ, եթե հաշվի առնենք, որ Արամ Պաչյանը սոցիալական ցանցերում գրանցված չէ, բջջային հեռախոս չի գործածում և նրան գտնելը բավականին բարդ է։

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել