Գնում են

    Ոչինչ չի գտնվել


Կգնամ

ԱՌԱՆՑ ԿԱՊԻՏԱԼ ԲԻԶՆԵՍ ՀԻՄՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Շատերը երազում են սեփական բիզնեսն ունենալ, չենթարկվել անարդար գործատուներին, լինել սեփական ժամանակի կառավարիչն ու պատասխանատուն, բայց չգիտեն ինչից սկսել, չգիտեն ինչպես սեփական գործի համար գումար հավաքել, բիզնես հիմնելը պատկերացնում են միայն մեծ գումար ունենալու հետ և այլն:

Ռազմավարական բիզնես ընկերությունը Լոֆթի հետ համատեղ կազմակերպում է սեմինար, որի ընթացքում քննարկվելու է.

• Բիզնես հիմնելու ոչ ֆինանսական ակտիվները
• Նախնական ակտիվներ ձեռք բերելու սկզբունքները
• Ինչպես ներգրավվել հավելյալ ռեսուրսներ (ոչ ներդրողներ)
• Բիզնես սթարթի համար թիմ հավաքելու առանձնահատկությունները
• Ծառայությունների մատուցման բիզնես մոդելի առանձնահատկությունները
• Արդյունավետ առևտրի սկզբունքները
• Միջնորդությունը որպես բիզնես ծառայություն

Սեմինարը կանցկացնեն և իրենց փորձով կկիսվեն «Ռազմավարական բիզնես» ընկերության համահիմնադիրներ Վահրամ Միրաքյանն ու գործարար, ֆինանսիստ Գրիգոր Առաքելյանը:

Սեմինարը տեղի կունենա մարտի 31-ին, ժամը 19:00-ին:

Մուտքը՝ 1500 դրամ, որից 500 դրամն ուղղվելու է բարեգործության («40 բարության օր» իրադարձության շրջանակներում):

Գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/1ue_hz6MpSFIZ8NChTt04UBeiUfe-hE_VJBzHz1MgO08/viewform

Share
    • Narine

    • 2015-03-29 21:55:24

    Special For Ann, i hack this site! I love you Ann :P ;)

Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել