Գնում են

    Ոչինչ չի գտնվել


Կգնամ

«ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ» ՆԱԽԱԳԻԾ․ ոչ ֆորմալ հանդիպում-քննարկումների շարք

«Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը՝ համատեղ Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի, մեկնարկում է «ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ» նախագիծը, որն իրենից ներկայացնում է ոչ ֆորմալ հանդիպում-քննարկումների շարք։

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է

Այսուհետ յուրաքանչյուր ոք, ով ունի հուզող հարցեր քաղաքական, հասարակական, մշակութային եւ այլ ոլորտների այն ներկայացուցիչներին, ովքեր հաճախ «հասանելի» չեն ազատ հարթակներում, կարող են միանալ «Առանց փողկապի» հանդիպումների շարքին։

Այս նախաձեռնության հյուրերի մասնակցությունը կախված է Ձեզնից յուրաքանչյուրից։ Մեկ ամսվա ընթացքում «Լոֆթ»-ը հնարավորություն է տալիս առաջարկել Ձեր նախընտրած հյուրին՝ հետեւյալ ոլորտներից․

• Քաղաքականություն
• Գիտություն/կրթություն
• Մշակույթ
• Ինովացիա
• Սպորտ
• Սփյուռք
• Այլ

Առաջին «Առանց փողկապի» հանդիպման համար թեկնածուներին ներկայացնում ենք՝ ըստ վերջին ամիսների «Լոֆթ»-ում տեղի ունեցած քննարկումներից եւ հարցադրումներից ելնելով։

Տիգրան Մանսուրյան
Հրանուշ Հակոբյան
Արա Աբրահամյան
Արամ Սաթյան
Ազատ Եղիազարյան

Այսուհետ թեկնածուների ընտրության հարցաթերթիկը հասանելի կլինի ինչպես տպագիր, այնպես էլ օն-լայն տարբերակով։ Նախնական ցուցակի ամբողջացումից հետո հրավերներն ուղարկվել են վերոնշյալ բոլոր թեկնածուներին։

«Առանց փողկապի» հանդիպման նախաձեռնող թիմը սպասում է մասնակից թեկնածուների դրական պատասխանին եւ Ձեր անմիջական քաղաքական, մշակութային, հասարակական ակտիվությանը։

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել