Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ. քննարկում

«69.120 բարության րոպե» նախագծի շրջանակներում LOFT-ը շարունակում է իրազեկմաը միտված միջոցառումների շարքը: Այս անգամ մենք որոշեցինք Ավետարանից վերցնել մի հատված՝ «Արդ, կատարյա՛լ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» և քննարկում ծավալել դրա շուրջ:

Փետրվարի 25ին մենք հյուրընկալել էինք Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար և «Զորավոր» երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանին:

Պահպանելով հարցուպատասխանի և միտքն ազատ արտահայտելու ձևաչափը՝ ջերմ մթնոլորտում խոսեցինք Մեծ Պահքի յուրաքանչյուր կիրակիի խորհուրդից, անդրադարձանք նաև առակներին: Չկենտրոնացանք միայն մեկ գաղափարի և թեմայի շուրջ, քանի որ ներկաներից յուրաքանչյուրի մոտ ծագում էինք տարբեր հարցեր:

Ուրախալի է, որ երիտասարդներն ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին և Տեր Վահանի հետ զրուցեցին՝ ազատ արտահայտելով իրենց տեսակետը:

Օրվա ավարտը ստիպեց մտորել հոգևորի մասին:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել