ԱՐԹՈւՐՈ ՍԱՅԱՆ․ 2 ֆիլմի շնորհանդես
Հունվարի 11-ին «Լոֆթ Երեւան»-ում տեղի ունեցավ՝ կարճատև ժամանակով Հայաստանում գտնվող ռեժիսոր, դերասան Արթուրո Սայանի «Նոր ավարտ, հին սկիզբ» եւ «Փախստականների տուն» կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունը։
Հայաստանում ֆիլմերը ցուցադրվեցին առաջին անգամ։ Դրանք ներկայացվել էին միայն Գերմանիայի հանդիսատեսին, որտեղ էլ, ի դեպ, բնակվում է երիտասարդ ռեժիսորը:
Հանդիպման ընթացքում, դիտումից զատ, տեղի ունեցավ նաև ֆիլմերի քննարկում՝ հարց ու պատասխանի ձևաչափով։
Շնորհակալ ենք բոլորին՝ մասնակցության համար։
Share
