«ԱՅԼ ԿԵՐՊ»-Ի ԱՌԱՋՆՈւԹՅՈւՆ
«ԱՅԼ ԿԵՐՊ» խաղի ստեղծագործական թիմը «ԼՈՖԹ» թիմի հետ համատեղ ներկայացնում է...
301 քարտից և մեկ ավազե ժամացույցից բաղկացած այս խաղը կարճ ժամանակում հասցրել է մեծ աղմուկ բարձրացնել և ձեռք բերել նվիրված երկրպագուներ: Նրա մասին նույնիսկ պատմել հարկավոր չէ, քանի որ հենց միայն The LOFT-ի խաղերի ցանկում Aylkerp-ն ամենակիրառականն է: Դե ուրեմն շտապիր ամրագրել քո պարկաթոռը, բազմոցը և կամ բարձը: «Այլ կերպ»-ի առաջնությանը պետք է գալ արդեն կազմավորված թիմով, որը պետք է բաղկացած լինի չորս մասնակցից: Կարծում ենք սիրելի ընկերների հետ մեկ թիմում լինելն առավել կհեշտացնի առաջադրանքը: Թիմերը կլինեն 8-ը: Արդյունքում հաղթողները կմրցեն միմյանց հետ և մենք հնարավորություն կունենանք հայտարարել հիմնական հաղթող թիմի անունը: Իսկ այժմ ամենակարևորի մասին. հաղթող թիմին խաղի հեղինակները կնվիրեն «ԱՅԼ ԿԵՐՊ», ինչը, պետք է որ, ամենաշատն ուրախացնի մասնակիցներին: Սպասվում են այլ անակնկալներ ևս: Ձեզ մնում է միայն զանգահարել 055 024 025 հեռախոսահամարով, ասել թիմի մասնակիցների և թիմի անունը:
ՄՈւՏՔԱՎՃԱՐ. ամբողջ խաղի ընթացքը յուրաքանչյուր անձի համար ընդամենը 1000 դրամ:
Հ.Գ. Պատահական չէ ընտրված նաև մայիսի 9-ը: Արի՜ քո հաղթանակի հետևից:
