Գնում են

    Ոչինչ չի գտնվել


Կգնամ

ԲԵՌՆԱՐ ՎԵՐԲԵՐԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ․ «Գրական տապան․ ապրիլ» փառատոնի շրջանակներում

«Գրական տապան․ապրիլ» փառատոնի կողմից իրականացվող շնորհանդեսի մասնակիցների թվում ընդգրկված է նաեւ հանրահայտ ֆրանսիացի գրող Բեռնար Վերբերը։

Ուրախ ենք տեղեկացնել, որ Վերբերի հետ հանդիպում-քննարկումը տեղի է ունենալու «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում՝ ապրիլի 23-ին՝ 16։00-18։00-ին։

ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ Է (տեղերը՝ սահմանափակ)

Բեռնար Վերբերը Տուլուսում իրավաբանություն և քրեական գործ սովորելուց հետո ընդունվել է Փարիզի Լրագրության բարձրագույն դպրոց: Նրա առաջին հոդվածները լույս են տեսել Կամբրե թերթում՝ համառոտ ներկայացնելով բազմատեսակ հասարակական իրադարձություններ: Ապա Նյուզ Ֆաունդեյշնի կողմից լավագույն երիտասարդ լրագրողի մրցանակ ստանալով` ֆինանսավորվել է իր առաջին մեծ հոդվածն արտերկրում՝ Կոտ դ՛Իվուարի մագնանյան ահասարսուռ մրջյունները թեմայով: Վերադառնալուն պես նա սկսել է աշխատել արտահաստիքային գրաֆիկով (Լեվանըման, Լե պուան, ՎիԷսԴի…), այնուհետև սկսել է հանդես գալ «Նոր դիտորդ» գիտական հոդվածի բաժնում և մնացել այնտեղ 7 տարի: Մագնանյան մրջյունների իր հետազոտությունից ոգեշնչված՝ 1991 թ.-ին Վերբերը գրել է իր առաջին վեպը՝ «Մրջյունները», որը Ֆրանսիայում և ողջ աշխարհում հասել է ակնթարթային հաջողության՝ հատկապես Կորեայում և Ռուսաստանում:

Այսօր Բեռնար Վերբերը համարվում է Ֆրանսիայի ամենաընթերցվող և միջազգային ճանաչում ունեցող գրողներից մեկը, ում անունը՝ քննարկումների թեժ կիզակետում է նաև մեր երկրում:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել