Գնում են

    Ոչինչ չի գտնվել


Կգնամ

ԲՐԵՅՆՍԹՈՐՄԻՆԳ. ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԳԵՆԵՐԱՑՆԵԼ ՀԱՆՃԱՐԵՂ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ

Որտե՞ղ են ծնվում հանճարեղ մտքերը։ Ինչպե՞ս են առաջանում ոչ ստանդարտ լուծումները։ Որտեղի՞ց են հայտնվում նորարարական գաղափարները։ Դրանք ամենից հաճախ մի խումբ մարդկանց մտքերի ու գաղափարների համադրման, միաձուլման արդյունք են։

Իսկ ինչպե՞ս գեներացնել, հավաքել և միավորել այդ մտքերը։ Դրա համար ամենաարդյունավետ մեթոդը բրեյնսթորմինգն է կամ «ուղեղներիգրոհը»։

Մարտի 11-ին հրավիրում ենք Ձեզ Լոֆթ՝ միասին սովորելու, թե ինչպես պետք է կազմակերպել և իրականացնել արդյունավետ բրեյնսթորմինգ։

Ի՞ՆՉ Է ԲՐԵՅՆՍԹՈՐՄԻՆԳԸ.

Բրեյնսթորմինգը կոնկրետ խնդրի լուծման համար կազմակերպվող քննարկում է, որն ունի նախապես որոշված կազմ, օրակարգ և նպատակ։ Բրեյնսթորմինգի յուրահատկությունը կայանում է նրանում, որ օրակարգը կազմվում է նախապես և խնդրի լուծման տարբերակները փնտրվում են ոչ ստանդարտ մեթոդներով։ Այդ մեթոդները շատ բազմազան են․դրանց ընտրությունը կախված է շատ գործոններից, ինչպիսիք են խնդրի բնույթը, մասնակիցները, բրեյնսթորմինգի նպատակը, վերջնաժամկետները և այլն։

Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆԵԼՈՒ ՄԱՐՏԻ 11-ԻՆ․

Սովորելու ենք, թե

-Ինչ է բրեյնսթորմինգը, ինչպես պետք է այն կազմակերպել և ում հետ

-Ինչպես պետք է անցկացնել այն

-Բրեյնսթորմինգի ամենաարդյունավետ գործիքները

-Ինչպես վերացնել մտավոր սահմանափակումները և ազատություն տալ երևակայությանը բրեյնսթորմինգի ժամանակ

-Ինչպես հավաքել ինֆորմացիան և դրա հիման վրա որոշում կայացնել

Կազմակերպելու և տեղում իրականացնելու ենք բրեյնսթորմինգ որևէ թեմայի շուրջ:

Սեմինարի արժեքը՝ 3900 ՀՀ դրամ
Անկացման վայրը՝ LOFT, Մոսկովյան 3
Տևողությունը՝ 2-3 ժամ
Տեղերը սահմանափակ են

Գրանցվեք նախօրոք՝ զանգահարելով 060 509 709, 095 509 709 հեռախոսահամարներով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել