ՉԻԶՔԵՅՔԸ ՀԱՄԵՂ Է ՍԵՐԳԵՅԻ ՀԵՏ
Փետրվարի 8-ին LOFT-ը մեկնարկեց իր նոր, «Գոգնոց» խորագրով ԽՈՀարարական նախագիծը: Նպատակը մեկն է. ստեղծել հարմար ու ազատ միջավայր՝ շփվելու հանրահայտ և սիրված մարդկանց հետ:
Նախագծի առաջին հերոսը Սերգեյ Սարգսյանն էր, ով վերջապես բացահայտեց իր հայտնի չիզքեյքի պատրաստման եղանակը:
Չիզքեյքը պատրաստվեց համատեղ ուժերով, քանի որ մասնակիցներն իրենց օգնությունն առաջարկեցին և կամավորական սկզբունքով պատրաստեցին զեստ (կիտրոնի քերուկ) և մանրացրին անհրաժեշտ այլ պարագաներ:
Սերգեյը ներկայացրեց պատրաստման ընթացքի որոշ նրբություններ, իհարկե, չմոռանալով ամենակարևոր բաղադրիչի՝ հումորի մասին: Եվ քանի որ, չիզքեյքը պատրաստելուց անմիջապես հետո չի կարելի ուտել, նա նախորդ օրն արդեն իսկ պատրաստել էր ևս մեկը, որը հանդիպման ավարտին հյուրասիրեց ներկաներին: Բոլոր մասնակիցները խոստովանեցին՝ իսկապես համեղ է...

Ի դեպ, «Գոգնոց» նախագիծը երկարաժամկետ է և շարունակական է դառնում հենց շնորհիվ մասնակիցների, ովքեր պետք է «գոգնոց նետեն» հայտնի և սիրված մարդկանց: Թե ում նետեց իր գոգնոցը Սերգեյը և ով է դառնալու մեր նախագծի հաջորդ մասնակիցը, կիմանաք՝ դիտելով տեսանյութը (տե՛ս ներքևում):
Հ.Գ. Չիզքեյքի բաղադրատոմսը և պատրաստման եղանակը չենք բացահայտում՝ որպես պատիժ ոչ հարգելի բացակայության համար: ։)
