Christmas Charity Market
Դեկտեմբերի 16-ին, Loft Yerevan-ում տեղի ունեցավ նախատոնական ու բարեգործական մի ինքնատիպ իրադարձություն՝ #ChristmasCharityMarket, որը կազմակերպվել էր՝ համատեղ A.K.yan ապրանքանիշի։ Մասնակիցները ձեռք բերեցին տոնածառի էքսքլյուզիվ ու արտասովոր խաղալիքներ և դարձան բարեգործական նախաձեռնության մի մասնիկ, քանի որ երեկոյի ընթացքում վաճառված խաղալիքների հասույթն ուղղվեց Շավինյան եւ Արամյան ընտանիքներին՝ Ամանորի գիշերը հիշարժան դարձնելու նպատակով։ Մենք միասին կարողացանք տոնական հրաշքը հասցնել փոքրիկ Էրիկին (3տ.), Անահիտին (6տ.), Անժելային (9տ.), Հովնանին (9տ.), Աննային (10տ.) եւ Անիին (12տ.)։
Share
