«ՍԱՄՍՈՒՆԳ»-Ի ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ LOFT-ՈՒՄ

Նոյեմբերի 6-ին պաշոտնական այցով Հայաստան էր ժամանել «Սամսունգ» ընկերության ԱՊՀ երկրների նախագահ Սանգ Չուլ Լինի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում Սանգ Չուլ Լինը հյուրընկալվեց LOFT-ում:

Սանգ Չուլ Լինին ներկայացրին LOFT-ի ծրագրերը և ընդհանուր գործունեությունը: Նա նաև ծանոթացավ Citymobil-ի գործունեությանը և Маркет.рф-ին, որպես պլատֆորմ, որը հնարավորություն է տալիս մուտք գործել տարբեր շուկաներ:

«Սամսունգ» ընկերության ԱՊՀ երկրների նախագահի հետ նաև քննարկվեցին վաճառքների, արտադրության, գիտական աշխատանքների, ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում Samsung-ի և LOFT-ի համագործակցության հնարավորությանը վերաբերող մի շարք հարցեր:

Share
Առաջարկներ

Եթե դուք ունեք հետաքրքիր գաղափարներ եւ առաջարկներ, մենք ուրախ կլինենք քննարկել դրանք:

Ձեր առաջարկը Գրանցվել