ԵԼԵՆԱ ԵՐԵՎԱՆՆ ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԾՐԱԳՐՈՎ LOFT-ՈւՄ ԷՐ
Փողոցային արվեստը փակ պատերի մեջ ներկայացնելն այդքան էլ հեշտ չէ, բայց իրական է «Լոֆթ»-ում, որտեղ ամառը եզրափակվեց Ելենա Երևանի համերգով:
Համերգային ծրագիրն ինտերակտիվ էր: Ուստի հանդիսատեսը, բացի հրաշալի կատարումներ վայելելուց, հնարավորություն ունեցավ նաև շփվել Ելենայի հետ և ուղղել նրան ամենատարբեր հարցեր՝ սիրելի ապուրից մինչև ապագա ծրագրերի մասին:
Բոլորովին մութ սրահում, որտեղ լուսավորված էր միայն բեմական հատվածը, վառվում էր մի թույլ լույս ևս: Կարելի էր ենթադրել, որ այնտեղ ինչ-որ անակնկալ է պատրաստվում, որը բացահայտվեց միայն համերգի վերջում, երբ բեմ բարձրացավ Ռոբերտ Նիկողոսյանը (street art արվեստի ներկայացուցիչ)` ձեռքին ակրիլով մի նկար (տե՛ս լուսանկարները) : Համերգի ընթացքում փողոցային արվեստի ևս մի ներկայացուցիչ ցուցադրեց իր տաղանդը «Լոֆթ»-ում:
Մեր թիմը միշտ ուրախ է հյուրընկալել մարդկանց, ովքեր ստեղծագործում են՝ իրենց իսկ հաճույքի համար՝ այդպիսով գեղեցկացնելով շատերի առօրյան:
Լուսանկարները՝ Sannie Studios Photograpy
Yerevanrestoa.m-ի անդրադարձը՝ http://yerevanresto.am/leisures/The-LOFT/events/TA...
