ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՆՈՒՆ ԿՅԱՆՔԻ. ՄԻՐԶՈՅԱՆ ԿՎԱՐՏԵՏ
Փետրվարի 20-ին Լոֆթ ինքնազարգացման կենտրոնում «40 բարության օր» մեծ իրադարձության «Ուրբաթ երեկո»-ի շրջանակներում կայացավ առաջին բարեգործական, դասական համերգը:
Փոքրիկ Անահիտին (https://www.facebook.com/help.anahit?fref=ts) աջակցելու պատրաստակամությամբ՝ ելույթ ունեցավ Միրզոյան Կվարտետը, որը բազմիցս է հանդես եկել նմանատիպ այլ բարեգործական իրադարձություների շրջանակներում:
Ուրախ ենք հայտնել, որ մարդիկ անտարբեր չէին ու շատ շուտով տեղերն ամրագրվեցին: Եվ արդեն ժամը 19:00-ից Լոֆթի տարածքը լի էր հյուրերով: Փոքրիկ նախաբանով և շնորհակալական խոսքով հանդես եկավ Լոֆթ կետրոնի գործադիր տնօրեն Արևիկ Համբարձումյանը, որից հետո քառյակն իր գեղեցիկ երաժշտությամբ լցրեց ամբողջ տարածքը: Երեկոյի հյուրերի շարքում էր նաև Aram mp3-ն, ով նույնպես իր պատրաստակամությունն էր հայտնել այս բարեգործական ակցիային: Ի դեպ, միջոցառման ընթացքում հյուրերը նաև ակտիվ կերպով լցնում էին հանգանակության արկղիկը, ինչի համար անչափ շնորհակալ ենք:
Եվ այսպես, մեկ շաբաթ տեւողությամբ դրամահավաքի, Լոֆթ-ի շաբաթ օրվա եկամուտի ու բարգործական համերգի արդյունքը միասին կազմեց 900․000 ՀՀ դրամ, որը վաղը կփոխանցվի փոքրիկ Անահիտի մայրիկի հաշվեհամարին։
Հատկապես շնորհակալ ենք Միրզոյան կվարտետին՝ բարեգործական համերգի համար և բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունը ցուցաբերեցին մեկ շաբաթվա իրադարձություններին: Իսկ փոքրիկ Անահիտին ուղարկում ենք ամենալավ մաղթանքները: Ապաքինվի՜ր:
