ԽԱՂՈւՄ ԵՆՔ ՀՈԳԵԲԱՆՈւԹՅՈւՆ. երազների վերլուծություն
Նոյեմբերի 15-ին «Լոֆթ Երեւան»-ի հոգեբանական ակումբում տեղի ունեցավ «Խաղում ենք հոգեբանություն» նախագծի հերթական հանդիպումը։ Այն այս անգամ նվիրված էր երազների վերլուծությանը։ Հանդիպման նպատակն էր՝վերլուծել եւ քննարկել երազների հոգեբանական նրբությունները, արքետիպային սիմվոլներն ու քնի ժամանակակից նեյրոֆիզիոլոգիական մեխանիզմները։ Քննարկման ընթացքում ծանոթացանք նաեւ սեփական երազներն ինքնուրույն հասկանալու եւ վերլուծելու մեխանիզմներին:
Հանդիպումը, ինչպես միշտ, վարում էր «Խաղում ենք հոգեբանություն» նախագծի հեղինակ, «Լոֆթ Երեւան»-ի հոգեբանական ակումբի համակարգող, հոգեբան Մարի Ամիրխանյանը (https://www.facebook.com/marie.amirkhanyan):
Շնորհակալ ենք բոլորին՝ մասնակցության համար։
Share
