ԿԱՅԱՑԱՎ ՖՐԱՆՍԵՐԵՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ 13-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ՍԵՄԻՆԱՐԻ ԲԱՑՈւՄԸ
Հոկտեմբերի 12-ին LOFT-ում տեղի ունեցավ Հայկական Ալիանս Ֆրանսեզի և Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցացիայի 13-րդ ամենամյա սեմինարի բացումը, որը ընդգրկում է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Ֆրանկոֆոնիայի Տարածաշրջանային Կենտրոնի՝ CREFECO-ի երկու ազգային վերապատրաստումները՝ «Ֆրանսերեն լեզվի դասի կառուցումը միջին դպրոցում ժամանակակից մեթոդների հիման վրա» և «Գրավոր խոսքի զարգացումը բնագիր նյութերի հիման վրա» թեմաներով:
Կարևորելով ֆրանսերեն լեզվի ուսուցիչների դերը տարածաշրջանում ֆրանսերեն լեզվի տարածման գործում՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը, որը Հայաստանում է Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի շրջանակներում, ներկա էր սեմինարի բացման արարողությանը:
Վերապատրաստումների բացմանը ներկա էին ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շաղպանտյեն, CREFECO-ի պատասխանատու Ռենե Յոտովան, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը և CREFECO-ի այլ անդամներ:
Լուսանկարները՝ Sannie Studios Photograpy-ի
